Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը կհանդիպեն Ավստրիայում հավաքների ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը դեմ առ դեմ կհանդիպեն Ավստրիայում՝ 13 հուլիսի տեղի ունենալիք ստուգողական խաղի շրջանակում։ Նրանց թիմերը՝ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» և Հունգարիայի «Պուշկաշ Ակադեմիան», կհանդիպեն միմյանց։
Տիկնիզյանը այս ամառ է միացել «Ցրվենա Զվեզդային» և արդեն մասնակցել է երկու ստուգողական խաղի՝ մեկ գոլի հեղինակ դառնալով։ Թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղին, որտեղ հուլիսի 22-ին կհանդիպի «Վիկինգուր» (Ֆարերներ) – «Լինքոլն» (Ջիբրալթար) զույգի հաղթողի հետ։
Հարությունյանը միացել է «Պուշկաշին» 2025-ի ձմռանը և արագորեն դարձել է հիմնական կազմի խաղացող։ Այս մրցաշրջանում նրան սպասում է եվրագավաթային դեբյուտ․ հուլիսի 24-ին թիմը կհանդիպի Կիպրոսի «Արիսին»՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման շրջանակում։
«Ցրվենա Զվեզդայի» ստուգողական խաղերը Ավստրիայում.
-
Հուլիսի 4․ ՍԿՈ Ամշտետտեն – Ցրվենա Զվեզդա
-
Հուլիսի 9․ Բլաու Վայս Լինց – Ցրվենա Զվեզդա
-
Հուլիսի 10․ ՏՍՎ Հարտբերգ – Ցրվենա Զվեզդա
-
Հուլիսի 13․ Ցրվենա Զվեզդա – Պուշկաշ Ակադեմիա
«Պուշկաշ Ակադեմիայի» ստուգողական խաղերը Ավստրիայում.
-
Հուլիսի 9․ Պուշկաշ Ակադեմիա – Ավստրիա Զալցբուրգ
-
Հուլիսի 13․ Ցրվենա Զվեզդա – Պուշկաշ Ակադեմիա
-
Հուլիսի 16․ Պուշկաշ Ակադեմիա – Պոլեսիե Ժիտոմիր
«Ցրվենա Զվեզդան» հավաք կանցկացնի Ավստրիայում հուլիսի 3-ից 16-ը, իսկ «Պուշկաշ Ակադեմիան» կսկսի իր նախապատրաստական փուլը հուլիսի 5-ին Գայնբերգում՝ ներքին հավաքից հետո, որն անցկացվում է Ֆելչուտում։ Երկու թիմերն էլ մարզումները կանցկացնեն օրական երկու անգամ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0