Նաիր Տիկնիզյանը նորամուտեց Սերբիայի առաջնությունում․ վիճակագրություն և գնահատական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն անցկացրեց իր առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հայտնվեց «Ցրվենա Զվեզդայի» կազմում՝ առաջնության առաջին տուրում «Յավորի» դեմ խաղում և խաղաց բոլոր 90 րոպեն։
«Ցրվենա Զվեզդան» վստահ մեկնարկեց մրցաշրջանը՝ տանը հաղթելով 4։0 հաշվով։ Դուբլ գրանցեց Միրկո Իվանիչը, մեկական գոլ խփեցին Ռադե Կրունիչն ու Բրունո Դուարտեն։
Տիկնիզյանը իր նոր ակումբի կազմում առաջին պաշտոնական խաղում հանդես եկավ ձախ պաշտպանի դիրքում և դրական տպավորություն թողեց՝ հատկապես ակտիվ լինելով հարձակման ընթացքում։
Հայ ֆուտբոլիստը մասնակցեց թիմի երկրորդ գոլի ձևավորմանը․ 40-րդ րոպեին կենտրոնում խլեց գնդակը և սկսեց արագ հակագրոհը, որն ավարտվեց Ռադե Կրունիչի հեռահար հարվածով։
Տիկնիզյանի վիճակագրությունը «Յավորի» հետ խաղում (4։0)
Խաղարկված րոպեներ՝ 90+
Ճշգրիտ փոխանցումներ՝ 49 (92%)
Բանալին փոխանցումներ՝ 2
Երկար փոխանցումներ՝ 1
Հարվածներ դարպասին՝ 3
Հաջող դրիբլինգ՝ 1/1
Հաղթած մենամարտեր՝ 6/11
Հաղթած գլխով մենամարտեր՝ 1/3
Գնդակի կորուստներ՝ 6
Կատարած խախտումներ՝ 3
Նրա դեմ խախտումներ՝ 1
Օֆսայդներ՝ 1
Հեռացումներ՝ 2
Խլումներ՝ 4
Ընդհատումներ՝ 1
SofaScore գնահատական՝ 7․6
«Ցրվենա Զվեզդան» հաջորդ խաղը կանցկացնի հուլիսի 22-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հանդիպելով Գիբրալթարի «Լինքոլնի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0