Նաիր Մելիքյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին և անցավ GAMA-ի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցավ GAMA: The Hateful Eight Semi-Final մարտական երեկոն, որի շրջանակում հանդես եկավ Ախալքալաքից հայ մարզիկ Նաիր Մելիքյանը։
GAMA FC մերկբռնցքամարտի Գրան Պրիի կիսաեզրափակչում Մելիքյանը հանդիպեց Վախթանգ Ցիկլաուրիի հետ։ Մենամարտն ավարտվեց հայ մարտիկի տպավորիչ հաղթանակով․ Նաիր Մելիքյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ ապահովելով իր տեղը մրցաշարի եզրափակչում։
Այս հաջողության շնորհիվ Մելիքյանն այժմ հնարավորություն ունի պայքարելու GAMA FC-ի չեմպիոնական տիտղոսի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0