Երևանում մեկնարկել է Հայաստան – Իռլանդիա խաղի տոմսերի առցանց վաճառքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց 2026թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքի մեկնարկի մասին։ Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Տոմսերը կարելի է ձեռք բերել բացառապես tickets.ffa.am պաշտոնական հարթակի միջոցով։ Վաճառքը իրականացվում է միայն առցանց, տոմսարկղերում ֆիզիկական իրացում չի նախատեսվում։ Մեկ երկրպագուի համար թույլատրվում է առավելագույնը երկու տոմս։ Վճարումից հետո դրանք հասանելի կլինեն անձնական հաշվառում, սակայն QR կոդերը կակտիվանան միայն հանդիպման օրը։
Գնում կատարելու համար պահանջվում է անձնագրային նույնականացում։ Տվյալների ստուգումը կատարվում է ամեն օր՝ 10:00-ից մինչև 20:00, և տևում է մոտ 30 րոպե։
Կազմակերպիչները կոչ են անում երկրպագուներին խաղի մեկնարկից առնվազն երկու ժամ շուտ ժամանել մարզադաշտ՝ խուսափելու հերթերից և ապահովելու անվտանգություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Երևանում կանցկացվի Հայաստան – Պորտուգալիա խաղը, որի տոմսերը սպառվել էին ընդամենը մի քանի ժամում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0