NBA-ի «Ուորիորս» և «Միլուոկի» խաղում տեղի ունեցավ Հայկական ժառանգության գիշեր
Մարտի 19-ին NBA-ի «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի և «Միլուոկի Բաքս»-ի (104:93) միջև հանդիպման ընթացքում տեղի ունեցավ Հայկական ժառանգության գիշեր։ Խաղի ընդմիջումներին հնչում էր հայկական երաժշտություն, ինչպես նաև ներկայացվում էին ազգային պարեր։
Հանդիպումից հետո մամուլի ասուլիս անցկացվեց «Ուորիորս»-ի գլխավոր մարզիչ Սթիվ Քերի և «Միլուոկի Բաքս»-ի մարզչի օգնական Ռեքս Քալամյանի մասնակցությամբ, ով նախկինում գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Կերի կատակով նշել է, որ պատրաստ է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում և օգնել նրան։
Սա արդեն այս տարվա երկրորդ Հայկական ժառանգության գիշերն էր․ նախկինում նման միջոցառում անցկացվել էր NHL-ի խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0