SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան – Հունգարիա հանդիպմանը նշանակվել է իսպանական մրցավարական բրիգադ


Հայաստան – Հունգարիա հանդիպմանը նշանակվել է իսպանական մրցավարական բրիգադ
Ֆուտբոլ 💬 Comment

Իսպանացի մրցավարները կսպասարկեն 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը, որը կանցկացվի նոյեմբերի 13-ին Երևանում։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Խոսե Մարիա Սանչեսը։ Ընթացիկ մրցաշրջանում նա սպասարկել է Իսպանիայի Լա Լիգայի խաղեր, ինչպես նաև դատավարել է Չեմպիոնների լիգայի երկու հանդիպում՝ «Բավարիա» – «Չելսի» (3:1) և «Մարսել»-«Ատալանտա» (0:1)։ Հետաքրքիր է, որ երկու հանդիպումներում էլ Սանչեսը նշանակել է 11-մետրանոց։

Նշենք, որ մրցավարը արդեն ունի փորձ Երևանում՝ 2023-ին նա սպասարկել է Հայաստան – Թուրքիա (1:2) հանդիպումը և ցույց տվել 9 դեղին քարտ։

Իր կարիերայում Սանչեսը միջինում ցուցադրում է 5.17 դեղին և 0.21 կարմիր քարտ մեկ խաղում, իսկ նշանակած 11-մետրանոցների միջին քանակը կազմում է 0.29։

Մրցավարական բրիգադը Հայաստան – Հունգարիա հանդիպմանը

  • Գլխավոր մրցավար՝ Խոսե Մարիա Սանչես (Իսպանիա)

  • Կողքի մրցավարներ՝ Ռաուլ Կաբանյերո (Իսպանիա), Ինյիգո Պրիետո (Իսպանիա)

  • Չորրորդ մրցավար՝ Խուան Մարտինես Մունուերա (Իսպանիա)

  • VAR մրցավար՝ Կառլոս դել Սիեռո Գրանդե (Իսպանիա)

  • VAR-ի օգնական՝ Վալենտին Գոմես (Իսպանիա)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։