SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը անցկացնում է 2026 թվականի առաջին հավաքը Գյումրիում


Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը անցկացնում է 2026 թվականի առաջին հավաքը Գյումրիում
Ծանրամարտ 💬 Comment

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը այս օրերին անցկացնում է 2026 թվականի առաջին ուսումնական-վարժական հավաքը Գյումրի քաղաքում։ Մասնագիտացված պատրաստությունը ուղղված է ընթացիկ տարվա կարևոր մրցաշարերին, ինչպես նաև Հայաստանի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 12–15-ը։

Հավաքին մասնակցում է 13 մարզիկ։ Գյումրու փուլից հետո թիմը շարունակում է պատրաստությունը Երևանում, այնուհետև հանդես կգա ազգային առաջնությունում։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է.

«Այս տարվա առաջին ուսումնական-վարժական հավաքը մենք անցկացնում ենք Գյումրիում, ապա կլինի հավաք Երևանում, որի ավարտից հետո կանցկացվի Հայաստանի առաջնությունը։ Դրանից հետո մեզ սպասում են ևս երեք հավաք՝ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար, որը տեղի կունենա ապրիլին Բաթումիում»։

Ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանն էլ մեկնաբանել է պատրաստության ընթացքը.

«Համոզված եմ, որ մարզիկները լավ են զգում՝ տրամադրությունը շատ դրական է։ Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստության վրա, քանի որ սա առաջին փուլն է։ Երկրորդ հավաքի ընթացքում ծրագիրը մի փոքր կփոխվի՝ հաշվի առնելով մոտեցող Հայաստանի առաջնությունը»։

Գյումրիում անցկացվող ուսումնական-վարժական հավաքը կավարտվի հունվարի 25-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։