SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա


Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա
Բասկետբոլ 💬 Comment

Փետրվարի 20-ին Տիրանայում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կանցկացնի 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ Ալբանիայի հավաքականի դեմ։

Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ, մեկնել է խաղին հետևյալ կազմով՝

  1. Ալբերտ Թադևոսյան
  2. Անդրե Սփայթ-Մկրտչյան
  3. Քրիս Ջոնս
  4. Զաք Թավիթյան
  5. Արաիկ Գևորգյան
  6. Գաբրիել Աճեմյան
  7. Յուրա Մելիքյան
  8. Դավիթ Խաչատրյան
  9. Կարեն Մելիքյան
  10. Դանիել Կիրակոսյան
  11. Հայկազ Գրիգորյան
  12. Միհրան Ներսես

Հավաքականի մարզչական շտաբին միացել են նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոսը և Միքայել Պողոսյանը։

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում անցկացրել է երեք հանդիպում՝ երկու անգամ պարտվելով Ավստրիային և հաղթելով Ալբանիային։ Փլեյ-օֆֆի ուղեգրի համար հնարավորությունները դեռևս պահպանվում են, սակայն անհրաժեշտ է խոշոր հաշվով հաղթել Ալբանիային։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։