Եվրոպայի 2025 թ. երիտասարդական թաեքվոնդոյի առաջնությունը մեկնարկել է Շվեյցարիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 19-ին Շվեյցարիայի Էգլե քաղաքում մեկնարկեց Եվրոպայի 2025 թվականի երիտասարդական առաջնությունը թաեքվոնդոյով։ Օրվա նշանավոր արդյունքներից մեկը եղավ 44 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը, որը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Ալինա Գևորգյանը։
Նույն օրը Հայաստանի կազմում հանդես եկան Դավիդ Մուրադյանը (51 կգ) և Մելանի Այվազյանը (44 կգ)։ Երկու մարզիկներն էլ պարտվեցին առաջին մարտերում։ Մելանի Այվազյանը հաղթանակը զիջեց Խորվաթիայի ներկայացուցիչին, որը վերջում դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Այսօր Հայաստանի կազմում Ստեփա Երեմյանը (63 կգ) երկու հաղթանակ տարավ՝ Սլովակիայի և Կիպրոսի մրցակիցների նկատմամբ, և դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար։
Ռուս մարզիկները (AIN) առաջին օրը նվաճել են երեք ոսկե մեդալ։
Առաջին օրվա (նոյեմբերի 19) ամբողջական արդյունքները
Տղամարդիկ, −45 կգ
Ոսկի — Իլյա Գոլուբև (AIN)
Արծաթ — Յոսեֆ Դարիդ Աուլակի (Դանիա)
Բրոնզ — Սեմ Թեյլոր (Մեծ Բրիտանիա)
Բրոնզ — Մեհդի Բուդաղլը (Ադրբեջան)
Կանայք, −42 կգ
Ոսկի — Էլինա Թհամոկովա (AIN)
Արծաթ — Պարասկևի Կալոգիրու (Հունաստան)
Բրոնզ — Յոհաննա Կառլոտտա Ցանդեր (Գերմանիա)
Բրոնզ — Փոփի Քինգսլի (Մեծ Բրիտանիա)
Տղամարդիկ, −48 կգ
Ոսկի — Իլիական Խաթամլի (Ադրբեջան)
Արծաթ — Կուրբանմագոմեդ Մագոմեդով (AIN)
Բրոնզ — Ալթուղ Գեսգե (Թուրքիա)
Բրոնզ — Հարալամբոս Այդոնիդիս (Հունաստան)
Կանայք, −44 կգ
Ոսկի — Պետրա Ուգլեշիչ (Խորվաթիա)
Արծաթ — Կամիլա Սալիմ (Հունգարիա)
Բրոնզ — Ազրա Նազ Քամիս (Թուրքիա)
Բրոնզ — Ալինա Գևորգյան (AIN / Ռուսաստան)
Տղամարդիկ, −51 կգ
Ոսկի — Խայրո Ագենխո (Իսպանիա)
Արծաթ — Արտյոմ Ռոսկա (Մոլդովա)
Բրոնզ — Անդրեաս Լեպապ (Ֆրանսիա)
Բրոնզ — Նովրուզ Ալիև (Ադրբեջան)
Կանայք, −46 կգ
Ոսկի — Վիոլետա Դիաս (Իսպանիա)
Արծաթ — Սոֆիա Հինչիչ (Խորվաթիա)
Բրոնզ — Դեյա Պեևա (Բուլղարիա)
Բրոնզ — Վիկտորիա Տատարինցևա (AIN)
Տղամարդիկ, +78 կգ
Ոսկի — Կիրիլ Պուշկին (AIN)
Արծաթ — Իվան Լիսենկո (Իսպանիա)
Բրոնզ — Յուսուֆ Էֆե Միզրաք (Թուրքիա)
Բրոնզ — Ռիխարդ Հանուսովսկի (Սլովակիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2