Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը լրացուցիչ ժամանակում պարտվեց Ավստրիային Եուրոբասկետ B դիվիզիոնում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի երիտասարդական հավաքականը ավարտեց իր մասնակցությունը Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։ Վերջին խաղում մեր թիմը պայքարում էր 15-րդ տեղի համար և մրցեց Ավստրիայի հավաքականի հետ։
Հանդիպումը անցավ շատ լարված պայքարում և հասավ լրացուցիչ ժամանակի։ Հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 72:72 հաշվով, սակայն լրացուցիչ հինգ րոպեում ուժեղ գտնվեցին ավստրիացիները՝ հաղթելով 82:80 հաշվով։
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը եղավ Յուրա Մելիքյանը՝ 21 միավոր և 13 վերադարծ։ Դանիել Կիրակոսյանն ևս վաստակեց 21 միավոր։
Մրցաշարի արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը՝ մեկ հաղթանակ գրանցելով՝ Էստոնիայի նկատմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0