Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հաջող հանդես եկավ միջազգային մրցաշարում Կիշինևում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատվով ներկայացրեց Հայաստանը Տուդոր Ժուբիրկուի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում, որը կայացավ Մոլդովայի մայրաքաղաք Կիշինևում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի 10 ըմբիշներ, որոնցից 7-ը նվաճել են մեդալներ՝ 4 ոսկե և 3 բրոնզե։ Մրցաշարին մասնակցել են նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի և Իտալիայի ներկայացուցիչներ։
Մրցաշարի չեմպիոններ են դարձել՝
-
Սաշա Պետրոսյան (57 կգ),
-
Սարգիս Բեգոյան (61 կգ),
-
Արման Մուսիկյան (65 կգ),
-
Նարեկ Նիկողոսյան (79 կգ)։
Բրոնզե մեդալակիրներ՝
-
Վլադիմիր Ազարյան (74 կգ),
-
Ռազմիկ Եփրեմյան (86 կգ),
-
Հենրիկ Հայկյան (125 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0