Եվրոպայի երիտասարդական ծանրամարտի առաջնություն 2025․ երկրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 29-ին ալբանական Դյուրես քաղաքում կայացավ Եվրոպայի երիտասարդական ծանրամարտի առաջնության երկրորդ օրը՝ մինչև 20 և մինչև 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ։ Երկրորդ մրցութային օրը խաղարկվեցին չորս մրցանակային հավաքածուներ՝ երկուական՝ U23 և U20 տարիքային խմբերում։
Հայաստանի հավաքականը երկրորդ օրը նվաճեց երկու «մեծ ոսկի», ինչպես նաև չորս փոքր ոսկի և մեկ փոքր արծաթ։ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի երկու նոր ռեկորդներով, դարձավ մինչև 20 տարեկան աղջիկների մինչև 58 կգ քաշային կարգի չեմպիոնուհի, իսկ Գառնիկ Չոլաքյանը հաղթեց մինչև 23 տարեկան տղամարդկանց 60 կգ քաշային կարգում։ Եվս մեկ հայ մարզիկ՝ Սեյրան Խուդանյանը, նվաճեց փոքր արծաթը պոկում վարժությունում։
Բացի հայ մարզիկներից, ոսկե մեդալներ նվաճեցին նաև Իտալիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Երկու մրցութային օրերից հետո Թուրքիան ունի երեք «մեծ ոսկի», իսկ Իտալիան և Հայաստանը՝ երկուական, Ռումինիան և Իսպանիան՝ մեկական։
Եվրոպայի երիտասարդական ծանրամարտի առաջնություն 2025-ի երկրորդ օրվա արդյունքները (հոկտեմբերի 29)
U23
Տղամարդիկ, մինչև 60 կգ
-
Գառնիկ Չոլաքյան (Հայաստան) — 267 կգ (120+147)
-
Դենիզ Դենև (Բուլղարիա) — 259 կգ (113+146)
-
Հարուն Ալգյուլ (Թուրքիա) — 251 կգ (114+137)
-
Մուստաֆա Էրդողան (Թուրքիա) — 251 կգ (110+141)
-
Սեյրան Խուդանյան (Հայաստան) — 250 կգ (115+135)
Տղամարդիկ, մինչև 65 կգ
-
Սերխիո Մեսիդա (Իտալիա) — 299 կգ (134+165)
-
Թեհրան Մամմադով (Ադրբեջան) — 288 կգ (133+155)
-
Գաբրիել Մարինով (Բուլղարիա) — 278 կգ (124+154)
U20
Աղջիկներ, մինչև 58 կգ
-
Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան) — 214 կգ (91+123)
-
Մարիա Օլալա (Իսպանիա) — 205 կգ (87+118)
-
Դանա Բերչի (Ռումինիա) — 204 կգ (90+114)
Տղամարդիկ, մինչև 65 կգ
-
Մուստաֆա Էլիս (Թուրքիա) — 282 կգ (126+156)
-
Իվան Բադանև (Մոլդովա) — 278 կգ (125+153)
-
Դան Բետցա (Մոլդովա) — 278 կգ (124+154)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0