Հայաստանի Մ20 երիտասարդական բասկետբոլի հավաքականը պարտվեց Պորտուգալիային՝ Եվրոբասկետի փլեյ-օֆֆում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երիտասարդական Հայաստանի բասկետբոլի հավաքականը (Մ20) պարտություն է կրել Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի 9–16-րդ տեղերի համար պայքարի առաջին խաղում, որը կայանում է Երևանում։ Պեդրո Դոմինգեսի գլխավորած թիմը 65:76 հաշվով զիջել է Պորտուգալիային։
Երրորդ քառորդից հետո Հայաստանի ընտրանին երեք միավորով առաջ էր, սակայն վերջին հատվածում նախաձեռնությունն անցավ մրցակցին, ով էլ տարավ հաղթանակը։
Հայաստանի հավաքականի կազմում լավագույններից էր Յուրա Մելիքյանը՝ 16 միավոր և 13 վերցրած գնդակ, կատարելով դաբլ-դաբլ։ Լավ հանդիպում անցկացրեց նաև Դանիել Կիրակոսյանը՝ իր հաշվին գրանցելով 15 միավոր։
Հաջորդ հանդիպումը հայերը կանցկացնեն վաղը՝ հուլիսի 19-ին՝ Դանիայի հավաքականի դեմ, որը 74:90 հաշվով պարտվել էր Հունգարիային։ Հայաստանի թիմին առաջիկայում սպասվում են ևս երկու հանդիպումներ՝ 13–16-րդ տեղերի համար պայքարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0