SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր


Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր
Ծանրամարտ 💬 Comment

Հայաստանի ծանրորդ Մնացական Աբրահամյանը (մինչև 94 կգ քաշային կարգ) նվաճել է արծաթե մեդալ 2025 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, որը կայանում է Դուրրեսում (Ալբանիա)։

Աբրահամյանը վստահ ելույթ ունեցավ՝ հաջող կատարելով իր բոլոր վեց մոտեցումները և մինչև վերջին պահը պայքարեց ոսկու համար Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկու հետ։ Ընդհանուր հաշվարկում հայ մարզիկին ընդամենը երկու կիլոգրամ չբավարարեց առաջին տեղը գրավելու համար։

Արդյունքում՝ Աբրահամյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր պոկումում, փոքր ոսկե մեդալակիր հրումում և մեծ արծաթե մեդալակիր երկամարտի ընդհանուր հաշվարկում։

Արդյունքներ (94 կգ, տղամարդիկ U23)

  • Մաքսիմ Դոմբրովսկի (Ուկրաինա) — 363 կգ (162+201)

  • Մնացական Աբրահամյան (Հայաստան) — 361 կգ (160+201)

  • Սաբա Ասանիձե (Վրաստան) — 353 կգ (156+197)

Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները մայրցամաքային առաջնությունում՝ այս պահին ունենալով 5 մեծ ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Այսօր, մրցաշարի վերջին օրը, մրցահարթակ կբարձրանան ևս չորս հայ ծանրորդներ՝
Աշոտ Մովսիսյան (+110 կգ, U23)
Մերի Թումասյան (+86 կգ, U23)
Գարիկ Կարապետյան և Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 110 կգ, U23)

Հայաստանը պահպանել է բարձր հավակնություններ՝ ավարտելու Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը առաջին տեղով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։