Միշա Ջորկաեֆը՝ Հայաստանի Մ19 հավաքականի նոր գլխավոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլի նախկին հայտնի խաղացող Յուրի Ջորկաեֆի կրտսեր եղբայր Միշա Ջորկաեֆը նշանակվել է Հայաստանի Մ19 երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզիչ:
51-ամյա մասնագետի համար սա մարզչական կարիերայի առաջին փորձն է։ Որպես ֆուտբոլիստ՝ Միշան հանդես է եկել Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ակումբներում՝ հիմնականում ստորին դիվիզիոններում:
Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, ինչից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա, որտեղ հունիսի 6-11-ը կմասնակցի ընկերական մրցաշարի։ Հավաքականի մրցակիցներն են լինելու Վրաստանի Մ19, Մոլդովայի Մ19 և Մ20 հավաքականները։
Հայաստանի Մ19 հավաքականի կազմը Մոլդովայում կայանալիք ընկերական մրցաշարի համար
Դարպասապահներ
Սարգիս Դերձակյան - «ՄԻԿԱ»
Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ»
Ալբերտ Ավետիսով – «Նոա-2»
Պաշտպաններ
Կարեն Հովակիմյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ժորա Դադամյան – «Ուրարտու-2»
Խոսրով Ղազարյան – ԲԿՄԱ-2
Մարատ Բաբայան - ԲԿՄԱ-2
Սերգեյ Հարությունյան - «Փյունիկ Ակադեմիա»
Արման Իսայան – «Ուրարտու-2»
Արթուր Մովսեսյան – «Նոա-2»
Արամ Բարխուդարյան – «Արարատ-Արմենիա-2»
Արամ Ահարոնյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ազատ Հակոբյան – «Արարատ -2»
Կիսապաշտպաններ
Դանիել Համբարձումով – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Մարտին Շահգելդյան – «Կոլմար» (Ֆրանսիա)
Հարություն Մանուկյան - ԲԿՄԱ-2
Գագիկ Հովհանեսյան – «Շիրակ-2»
Վահե Կարապետյան – «Փյունիկ Ակադեմիա»
Տիգրան Արմենակյան - «Արարատ-Արմենիա-2»
Արտակ Գալստյան – «Փյունիկ Ակադեմիա»
Դավիթ Հարությունյան - «Ուրարտու-2»
Սեդրակ Մովսիսյան - «Փյունիկ Ակադեմիա»
Արամ Ազարյան - «Նոա-2»
Նարեկ Ալեքսանյան - «Ուրարտու-2»
Մարտին Գալստյան - «Փյունիկ Ակադեմիա»
Հարձակվողներ
Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա)
Գագիկ Մելոյան - «Նոա-2»
Էրիկ Ասատրյան - «Ուրարտու-2»
Արշակ Պետրոսյան - «Արարատ -2»
Վարդան Թովմասյան – «Անդրանիկ»
Մրցաշարի խաղացանկ
6 հունիս, 17:30 — Մոլդովա Մ20 – Հայաստան (Վադուլ լուի Վոդե, CNPF)
6 հունիս, 19:30 — Մոլդովա Մ19 – Վրաստան (Նիսպորենի, մարզադաշտ)
8 հունիս, 17:30 — Վրաստան – Մոլդովա Մ20 (Վադուլ լուի Վոդե, CNPF)
8 հունիս, 19:30 — Հայաստան – Մոլդովա Մ19 (Նիսպորենի, մարզադաշտ)
10 հունիս, 17:30 — Վրաստան – Հայաստան (Վադուլ լուի Վոդե, CNPF)
11 հունիս, 11:00 — Մոլդովա Մ20 – Մոլդովա Մ19 (Վադուլ լուի Վոդե, CNPF)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0