SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Միշա Ջորկաեֆֆ․ «Գլխավոր խնդիրն է զարգացնել հայ ֆուտբոլիստներին»


Միշա Ջորկաեֆֆ․ «Գլխավոր խնդիրն է զարգացնել հայ ֆուտբոլիստներին»
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆֆը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր հայկական արմատների, ծրագրերի և թիմի գլխավորողի առջև դրված խնդիրների մասին։

Լեգենդար Յուրի Ջորկաեֆֆի հարազատ եղբայրը 2025 թվականի հունիսին ստանձնել է Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա խոսքով՝ իր կապը պատմական հայրենիքի հետ միշտ ամուր է եղել․

«Իմ տատիկն ու պապիկը (մոր կողմից) տեղափոխվել են Ֆրանսիա՝ Հայոց ցեղասպանությունից հետո։ Ծնողներս ծնվել են Դեսին քաղաքում, բայց ես միշտ կապված եմ եղել Հայաստանի հետ։ Նշանակումից առաջ երկու ամիսը մեկ գալիս էի այստեղ։ Սիրում եմ հայերին, Հայաստանը և մեր խոհանոցը՝ հատկապես խորովածը։ Ապագայում ուզում եմ ընտանիքով տեղափոխվել Երևան։ Ընդունեցի Մ19-ի գլխավոր մարզչի առաջարկը, որովհետև շատ եմ սիրում իմ պատմական հայրենիքը»։

Առաջին ամիսներին Ջորկաեֆֆը երեք ընկերական խաղ է անցկացրել Վրաստանի և Մոլդովայի (Մ19 և Մ20) հավաքականների դեմ, սակայն հայկական թիմը պարտվել է բոլոր հանդիպումներում։ Մարզիչն վստահ է, որ պարտությունները պետք է ուժեղացնեն ֆուտբոլիստներին․

«Պարտությունները չպետք է կոտրեն ֆուտբոլիստներին, այլ՝ խթանեն։ Այդ Վրաստանի հավաքականում խաղում էին «Լիլի», «Սաութհեմփթոնի» և «Սանդերլենդի» ֆուտբոլիստներ։ Իմ խաղացողներին ասում եմ․ եթե ուզում եք այդ մակարդակով հանդես գալ, պետք է ամեն օր աշխատեք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն»։

Նրա կարծիքով՝ հայ երիտասարդ ֆուտբոլիստների հիմնական խնդիրը մտավոր ոլորտում է․

«Գլխավորը՝ արմատախիլ անել բացասական մտածողությունը։ Ֆիզիկական թերությունները այնքան լուրջ չեն, որքան հոգեբանականը։ Իմ խնդիրն է զարգացնել ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք հանդես գան ինչպես Հայաստանի Պրեմիեր լիգայում, այնպես էլ արտասահմանում»։

Այս պահին Հայաստանի Մ19 հավաքականը հավաք է անցկացնում Երևանում։ Սեպտեմբերի 5-ին և 8-ին թիմը երկու ընկերական խաղ կանցկացնի Ուզբեկստանի դեմ, որից հետո կսկսի նախապատրաստվել Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական փուլին։ Հոկտեմբերին Հայաստանի երիտասարդները կխաղան Գերմանիայի, Նորվեգիայի և Կոսովոյի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։