SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Միլանը» 2026 թվականը սկսեց Սերիա Ա-ի գագաթին


«Միլանը» 2026 թվականը սկսեց Սերիա Ա-ի գագաթին
Ֆուտբոլ 💬 Comment

2026 թվականը իտալական Սերիա Ա-ում մեկնարկեց 18-րդ տուրի հանդիպմամբ «Կալյարիի» և «Միլանի» միջև։ «Ռոսոներին» հաղթեցին 1:0 հաշվով և այդ հաջողության շնորհիվ ժամանակավորապես գլխավորեցին մրցաշարային աղյուսակը՝ մինչև «Ինտերի» հանդիպումը, որը հունվարի 4-ին կխաղա «Բոլոնիայի» հետ։

Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Ռաֆայել Լեաոն՝ Ադրիեն Ռաբիոյի փոխանցումից հետո։ Պորտուգալացի հարձակվողը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

Չնայած բազմաթիվ վնասվածքներին և բաց թողած խաղերին, Լեաոն արդեն խփել է վեց գոլ Սերիա Ա-ում և զբաղեցնում է երրորդ տեղը առաջնության ռմբարկուների ցուցակում։

Հունվարի 2-ի խաղում «Միլանի» կազմում իր նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկոլաս Ֆյուլկրուգը, որը օրեր առաջ «Վեստ Հեմից» տեղափոխվել էր իտալական ակումբ՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ։ Նա խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին՝ փոխարինելով Լեաոյին։

18 տուրից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը ունի 38 միավոր։ «Ինտերը» ունի 36 միավոր և մեկ խաղ պակաս։

Հետաքրքիր է, որ «Միլանը» առաջնությունում չի պարտվում արդեն 16 հանդիպում անընդմեջ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։