Միքայել Միքայելյանը արժանապատիվ ելույթ ունեցավ Օլիմպիական խաղերում 2026, Կլեբոն՝ արդեն ութակի օլիմպիական չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի դահուկորդ Միքայել Միքայելյանը մասնակցեց 10 կմ ազատ ոճի անհատական մեկնարկով մրցավազքին 2026 թվականի Միլան-Կորտինայի ձմեռային Օլիմպիական խաղերում։
Միքայելյանը գրանցեց 23:06.4 արդյունք, առաջ անցավ 60 մրցակցից և զբաղեցրեց 53-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ մրցավազքին մասնակցել է 113 մարզիկ։ Հայաստանի ներկայացուցչի համար սա արժանապատիվ ելույթ էր քառամյակի գլխավոր մեկնարկում։
Մրցավազքի արդյունքները (10 կմ, անհատական մեկնարկ)
Յոհաննես Կլեբո (Նորվեգիա) — 20:36.2
Մատիս Դելոժ (Ֆրանսիա) — 20:41.1
Էյնար Հեդեգարտ (Նորվեգիա) — 20:50.2
Կլեբոն նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը ՕԽ-2026-ում և դարձավ ութակի օլիմպիական չեմպիոն։ Նորվեգացի առաջատարը նպատակ ունի այս խաղերում հաղթել դահուկավազքի բոլոր վեց մրցաձևերում և արդեն իրականացրել է ծրագրի կեսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0