Մխիթարյանը դուրս եկավ և փոխեց խաղի ընթացքը. «Ինտեր»-ն ու «Նապոլի»-ն խաղաղ բաժանվեցին միավորները Սերիա Ա-ում
Photo by Alberto Gandolfo/BSR Agency/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերիա Ա-ի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտեր»-ն ու «Նապոլի»-ն ավարտեցին հանդիպումը 2:2 հաշվով։
Դաշտի տերերի կազմում գոլեր հեղինակեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն, ով վստահ իրացրեց 11-մետրանոցը։ Նեապոլիտանցիների կազմում հանդիպման հերոսը դարձավ Սքոթ ՄաքՏոմինեյը՝ ձևակերպելով դուբլ։
Չնայած միավորների կորստին՝ «Ինտեր»-ը շարունակում է վստահորեն գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ անցնելով «Միլան»-ից։ «Նապոլի»-ն գտնվում է ավելի ներքևում և «նեռաձուրրի»-ից հետ է մնում 4 միավորով։
«Միլան»-ը ևս այս տուրում կորցրեց միավորներ՝ ոչ-ոքի խաղալով «Ֆիորենտինա»-ի հետ (1:1)։
Մխիթարյանի մուտքը փոխեց խաղի ընթացքը
Հանդիպման առանցքային պահը դարձավ Հենրիխ Մխիթարյանի հայտնվելը դաշտում, ով 62-րդ րոպեին փոխարինեց Պյոտր Զելինսկիին։ Հայ կիսապաշտպանը անմիջապես ավելացրեց «Ինտեր»-ի խաղին դինամիկա և ստեղծարարություն։
Հենց Մխիթարյանն էր վաստակեց 11-մետրանոցը, որը սառնասրտորեն իրացրեց Չալհանօղլուն։ Ավելացված ժամանակում Հենրիխը շատ մոտ էր դառնալու հանդիպման հերոս. 93-րդ րոպեին նրա հարվածը դիպավ դարպասաձողին։
SofaScore-ի վարկածով Մխիթարյանը ստացավ 7,0 գնահատական, իսկ իտալական լրատվամիջոցները միաձայն ընդգծեցին նրա մեծ ազդեցությունը խաղի վրա։
Իտալական ԶԼՄ-ների գնահատականները Մխիթարյանին
fcinter1908 — 7
Նա դուրս եկավ դաշտ և գլխիվայր շրջեց խաղը։ Ոչ միայն վաստակած 11-մետրանոցի շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ ակնհայտորեն ավելի թարմ տեսք ուներ, քան թիմակիցները։ 93-րդ րոպեին միայն դարպասաձողը խանգարեց նրան գոլ խփել։
Eurosport — 7
Նա հայտնվում է հենց այն պահին, երբ «Ինտեր»-ին դա առավել անհրաժեշտ է, և անմիջապես ստեղծում է գոլային պահեր։ Ավելացված ժամանակում մոտ էր հաղթական գոլին։ Այս դիրքում «Ինտեր»-ը կայունություն ցուցադրեց։
Tuttomercatoweb — 7
Առաջին շրջանում «Նապոլի»-ի դեմ խաղում նա իր դարպասին 11-մետրանոց էր բերել, իսկ այս անգամ նրա խորամանկությունը ծառայեց «Ինտեր»-ի օգտին։ Միայն դարպասաձողը թույլ չտվեց հաշիվը դարձնել 3:2։
90min — 7
Նա նոր շունչ հաղորդեց խաղին, վաստակեց 11-մետրանոցը և շատ մոտ էր հաղթական գոլին ավելացված ժամանակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0