SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանը վերադարձել է արձակուրդից և նորավարտ Mercedes-ով հասել «Ինտերի» բազա


Մխիթարյանը վերադարձել է արձակուրդից և նորավարտ Mercedes-ով հասել «Ինտերի» բազա
Ֆուտբոլ 💬 Comment

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է արձակուրդից և ժամանել ակումբի մարզաբազա, հայտնում է FcInterNews-ը։

36-ամյա ֆուտբոլիստը BPER բազա է ժամանել կապույտ «Մերսեդեսով»՝ թիմի դարպասապահ Յան Զոմմերի ուղեկցությամբ։ Երկու խաղացողներն էլ ակումբի տարածքում հայտնվել են տեղական ժամանակով առավոտյան 07:30-ին։ «Ինտերի» նորեկ Պետար Սուչիչը բազա էր ժամանել ավելի վաղ, իսկ գլխավոր մարզիչ Քրիստիան Քիվուն արդեն տեղում էր մինչև ժամը 7-ը։

Հուլիսի 26-ին «Ինտերը» պաշտոնապես սկսել է նախապատրաստությունը 2025/26 մրցաշրջանին։ Մինչ Իտալիայի առաջնության մեկնարկը միլանցիները կանցկացնեն երեք ընկերական խաղ․

  • Օգոստոսի 8 (22:00) – «Մոնակոյի» դեմ

  • Օգոստոսի 12 (23:00) – «Մոնցայի» դեմ

  • Օգոստոսի 16 (22:30) – «Օլիմպիակոսի» դեմ

Սերիա A-ի առաջին հանդիպումը «ներաձուրրիները» կանցկացնեն Օգոստոսի 25-ին՝ տանը «Տորինոյի» դեմ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։