Մխիթարյանը սուպեր գոլային փոխանցում կատարեց «Ջենոայի» նկատմամբ հաղթանակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ինտերը» Սերիա Ա-ի 27-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային» և վերականգնվեց Չեմպիոնների լիգայում «Բուդյո/Գլիմտից» կրած ցավալի պարտությունից հետո։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Դիմարկոն՝ Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո։ 70-րդ րոպեին Հաքան Չալհանօղլուն իրացրեց 11-մետրանոցը և ձևակերպեց վերջնական հաշիվը։
37-ամյա Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց 59 րոպե։ Հայ կիսապաշտպանը հիանալի հատված անցկացրեց՝ ակտիվ լինելով հարձակման գծում և վստահ գործելով պաշտպանությունում։
Դիմարկոյին կատարած գոլային փոխանցումը նրա առաջինն էր ընթացիկ Սերիա Ա-ի մրցաշրջանում։ Բացի ասիստից, Մխիթարյանը կարող էր նաև ինքն աչքի ընկնել, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին։
Մխիթարյանի վիճակագրությունը խաղում՝
Հարվածներ՝ 1
Դիպում դարպասաձողին՝ 1
Ասիստներ՝ 1
Ստեղծած գոլային պահեր՝ 1
Սուր փոխանցումներ՝ 2
Ճշգրիտ փոխանցումներ՝ 42 (93%)
Գնդակի կորուստներ՝ 6
Խլումներ՝ 1
Մաքրումներ՝ 1
Խլումներ (interceptions)՝ 1
Գնդակի վերադարձներ՝ 4
Մենամարտեր՝ 2-ը 7-ից
Օդային մենամարտեր՝ 1-ը 2-ից
Խախտումներ՝ 1
Դեղին քարտ՝ 1
SofaScore գնահատական՝ 7.4
Արդեն հաջորդ տուրում՝ մարտի 8-ին, «Ինտերը» դերբիում կմրցի «Միլանի» հետ, իսկ մինչ այդ՝ մարտի 3-ին, կանցկացնի Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Կոմոյի» դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0