Մխիթարյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի «Ինտերի» առաջիկա խաղերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի հետին մկանների վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել են բժշկական հետազոտությունից հետո, որը ֆուտբոլիստը անցել է այսօր առավոտյան։
37-ամյա հայ կիսապաշտպանը վնասվածքը ստացել է «Ինտեր» — «Ատալանտա» (1:1) հանդիպման ժամանակ։ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և կարողացել է ավարտել հանդիպումը մինչև վերջ, սակայն խաղադաշտը լքել է ոտքի ցավ զգալով։
Հայ ֆուտբոլիստը առնվազն շարքից դուրս կմնա մինչև ազգային հավաքականների խաղերի համար նախատեսված դադարն ավարտվի։ Այդպիսով, նա հաստատ բաց կթողնի Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը։
Ակնկալվում է, որ Մխիթարյանը կկարողանա վերադառնալ ապրիլի 5-ին նախատեսված «Ինտերի» տնային խաղին «Ռոմայի» դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0