Ինչպես անցավ շաբաթը արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մենք շարունակում ենք մեր շաբաթական շարքը Sportaran.com-ում, որտեղ մանրամասն ներկայացնում ենք, թե ինչպես են հայ ֆուտբոլիստները հանդես եկել շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից երկուշաբթի աշխարհի տարբեր երկրներում։
Շաբաթվա գլխավոր իրադարձությունները
— Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը մրցաշրջանում
— Արթուր Միրանյանի հերթական արդյունավետ խաղը
— Արգենտինայի առաջնության մեկնարկը մի շարք հայ խաղացողների համար
— Նաիր Տիկնիզյանի հաջող ելույթը Եվրոպայի լիգայում
— Գրանտ-Լեոն Ռանոսը կրկին մնաց պահեստայինների նստարանին
Հայ ֆուտբոլիստները վերջին շաբաթում (հունվարի 20–26)
Պաշտոնական հանդիպումներ
Հենրիխ Մխիթարյան («Ինտեր», Սերիա Ա)
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթ նշեց իր 37-ամյակը և խփեց իր առաջին գոլը ընթացիկ մրցաշրջանում։
• Հունվարի 20 (երեքշաբթի, Չեմպիոնների լիգա) — «Ինտեր» – «Արսենալ» (1:3)
Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։
• Հունվարի 23 (ուրբաթ, Սերիա Ա) — «Ինտեր» – «Պիզա» (6:2)
Անցկացրեց ամբողջ հանդիպումը, խփեց գոլ։ SofaScore գնահատական — 7.4։
Մխիթարյանը դուրս մղեց Մեացային «Ինտերի» վետերան ռմբարկուների թոփ-5-ից։
Նաիր Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)
Սերբիայի առաջնությունը դեռ չի վերսկսվել, սակայն Տիկնիզյանը թիմի հետ արդեն մասնակցեց Եվրոպայի լիգայի հանդիպմանը։
• Հունվարի 20 (երեքշաբթի, Եվրոպայի լիգա) — «Մալմյո» – «Ցրվենա Զվեզդա» (0:1)
Տիկնիզյանը անցկացրեց ամբողջ հանդիպումը, SofaScore — 6.8։
Գրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Բունդեսլիգա)
Հայաստանի հավաքականի հարձակվողը 2026-ին դեռ խաղաժամանակ չի ստանում՝ չորրորդ անընդմեջ խաղում մնալով պահեստային։
• Հունվարի 25 (կիրակի, Բունդեսլիգա) — «Բորուսիա Մ» – «Շտուտգարտ» (0:3)
Մնաց պահեստայինների նստարանին։
Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայելի առաջնություն)
30-ամյա հարձակվողը խփեց իր հինգերորդ գոլը մրցաշրջանում։
• Հունվարի 24 (շաբաթ, Իսրայել) — «Իրոնի Տիբերիաս» – «Բնեյ Սախնին» (1:1)
Խաղաց ամբողջ հանդիպումը և խփեց գոլ։ SofaScore — 7.8 (խաղի լավագույնը)։
Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա)
«Ֆարուլը» տարավ առաջին հաղթանակը վերջին 8 պաշտոնական խաղերից հետո։
• Հունվարի 25 (կիրակի) — «Պետրոլուլ» – «Ֆարուլ» (0:1)
Գրիգորյանը խաղաց 68 րոպե, SofaScore — 6.3։ Խաղում էր անսովոր դիրքում՝ հարձակվողական կիսապաշտպանի։
Ստյոփա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա)
• «Օսիեկ» – «Դինամո Զագրեբ» (0:3)
Հիմնական կազմում, փոխարինվեց ընդմիջմանը։ SofaScore — 6.7։
Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)
• «Պուշկաշ Ակադեմիա» – «Պակշ» (1:2)
Մուտք գործեց 81-րդ րոպեին։ SofaScore — 6.1։
Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բարրակաս», Արգենտինա)
• «Բարրակաս» – «Ռիվեր Փլեյթ» (0:1)
Մնաց պահեստայինների նստարանին։
Լուկաս Սելարայան («Բելգրանո», Արգենտինա)
• «Ռոսարիո» – «Բելգրանո» (1:2)
Ամբողջ հանդիպում, SofaScore — 6.8։ Ստեղծեց 2 գոլային պահ և կատարեց 3 առանցքային փոխանցում։
Թոմաս Ադորյան («Բանֆիլդ», Արգենտինա)
• «Բանֆիլդ» – «Ուրական» (1:1)
67 րոպե խաղաժամանակ, դեղին քարտ։ SofaScore — 6.7։
Վբեյմար Անգուլո («Մալուտ Յունայթեդ», Ինդոնեզիա)
• «Մալուտ Յունայթեդ» – «Պերսիկ» (4:0)
Ամբողջ հանդիպում, SofaScore — 7.2։ 62/63 ճշգրիտ փոխանցում (98%)։
Սոլոմոն Ուդո («Ալ-Արաբի», Սաուդյան Արաբիա)
• «Ալ-Արաբի» – «Ալ-Ֆայսալի» (4:0)
Ամբողջ հանդիպում։
Ժորդի Մոնրոյ Արարատ («Դեպորտիվո Պերեյրա», Կոլումբիա)
• «Պերեյրա» – «Ֆորտալեզա» (0:0)
Ամբողջ հանդիպում, SofaScore — 6.7։
Ֆին Գերագուսյան («Սանդերլենդ U21», Անգլիա)
• «Վուլվերհեմփթոն U21» – «Սանդերլենդ U21» (2:2)
Հիմնական կազմում, խաղաց առաջին խաղակեսը։
Գարաբետ Տակեսյան («Էգալեո», Հունաստան)
• «Օլիմպիակոս Բ» – «Էգալեո» (2:1)
Մուտք գործեց 65-րդ րոպեին։
Էդգար Մովսեսյան («ՊԱԷ Խանիա», Հունաստան)
• «Պանիոնիս» – «ՊԱԷ Խանիա» (3:0)
Խաղաց առաջին խաղակեսը։
Այրիկ Բալասանով («Մոնոպոլի U19», Իտալիա)
• «Մոնոպոլի U19» – «Էմպոլի U19» (0:3)
Դաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին։
Ալբերտ Մնացականյան («Լուֆտետարի», Ալբանիա)
• «Լուֆտետարի» – «Կուկեսի» (3:1)
Ամբողջ հանդիպում, թիմի ավագի թևկապով։
Ընկերական հանդիպումներ
Վահան Բիչախչյանը («Լեգիա»), Արտյոմ Բանդիկյանը (ԲԿՄԱ) և այլք մասնակցել են ընկերական խաղերի։
Հայկական ակումբներից՝
«Նոան» հաղթեց լեհական «Լեխին» — 1:0,
«Փյունիկը» պարտվեց ռուսական «Ուրալին» — 2:3։
Երկու թիմերն էլ մարզական հավաք են անցկացնում ԱՄԷ-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0