Մխիթարյանն ու Մովսիսյանը հանդիպել են Լոս Անջելեսում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին խաղընկերներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը հանդիպել են Լոս Անջելեսում։
«Ինտերի» կիսապաշտպանի հետ լուսանկարը Մովսիսյանը հրապարակել է իր սոցիալական ցանցերում՝ կից գրելով․
«Հաճելի էր տեսնել ու շփվել Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»։

Այս օրերին Մխիթարյանը Միլանի ակումբի հետ գտնվում է Կալիֆոռնիայում, որտեղ «Ինտերը» պատրաստվում է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին։ Թիմը իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին՝ խաղալով Մեքսիկայի «Մոնտերեյի» դեմ։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը մի քանի տարի առաջ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Իսկ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով և առանցքային ֆուտբոլիստ է իտալական գրանդի կազմում, թեև հավաքականում իր կարիերան արդեն ավարտել է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0