ACA 201-ում Մխիթար Բարսեղյանը հաղթել է Ցիպտաուրիին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինսկում կայացած ACA 201 մրցաշարում հայ մարտիկ Մխիթար Բարսեղյան-ը (9-5) հաղթանակ տարավ վրացի մարզիկ Վաժա Ցիպտաուրի-ի (14-8-1) նկատմամբ։ Մենամարտն ավարտվեց մրցավարների բաժանված որոշմամբ՝ 29-28, 29-28, 28-29։
28-ամյա Բարսեղյանի համար այս հաղթանակը դարձավ չորրորդը ACA լիգայում։ Բացի այդ, նա կարողացավ վերականգնվել նախորդ պարտությունից հետո՝ ցուցադրելով վստահ և հասուն ելույթ։
«Առյուծի սիրտ» ակումբի ներկայացուցիչը, ով նաև թիմի մարզիչներից է, մենամարտի ընթացքում ցուցադրեց կամք և դիմացկունություն։ Դրվագներից մեկում նա կարողացավ խուսափել մրցակցի վտանգավոր խեղդող հնարքից, որից հետո աստիճանաբար սկսեց մեծացնել առավելությունը՝ վերահսկելով մենամարտի ընթացքը։
Նշենք, որ Վաժա Ցիպտաուրիի համար սա արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է. ավելի վաղ նա պարտվել էր մեկ այլ հայ մարտիկի՝ Հայկ Ղազարյան-ին, նույնպես մրցավարների որոշմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0