Մգոյանն ու Բաբյանը կմասնակցեն Ջեյք Փոլի MVP MMA 1 դեբյուտային մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ծագումով հեռանկարային մարտիկներ Դավիթ Մգոյանը (8-1) և Ջեյք Բաբյանը (6-1) կմասնակցեն նոր ստեղծված MVP MMA 1 պրոմոուշենի առաջին մրցաշարին, որը հիմնադրել է հայտնի շոումեն և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը։
Մգոյանի մրցակիցը կլինի փորձառու, նախկին UFC մարտիկ Ալբերտ Մորալեսը (19-10-1)։ Իր վերջին մենամարտում Մորալեսը հաղթել է Տարոն Գրիգորյանին՝ ավարտելով պայքարը խեղդող հնարքով։
Իր հերթին Ջեյք Բաբյանը կմրցի Նամո Ֆազիլի (9-1) դեմ, ով նույնպես ունի տպավորիչ վիճակագրություն և համարվում է լուրջ փորձություն։
Մրցաշարը խոստանում է դառնալ խառը մարտարվեստների աշխարհի ամենահնչեղ իրադարձություններից մեկը։ Քարդում ընդգրկված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրենսիս Նգաննուն, Նեյթ Դիազը, Ռոնդա Ռոուզին, Մայք Փերին և Մուհամմադ Մոկաևը։
Մասնակիցների մակարդակով քարդը արդեն համեմատվում է UFC մրցաշարերի հետ, իսկ ոմանք այն նույնիսկ ավելի ուժեղ են համարում՝ ներառյալ Սպիտակ տան շոուները։
MVP MMA 1-ը կանցկացվի մայիսի 5-ին Ինգլվուդում (Կալիֆոռնիա, ԱՄՆ), իսկ ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Netflix հարթակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0