Մհեր Օհանյանը՝ երիտասարդների սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Հայ սամբիստ Մհեր Օհանյանը (մինչև 71 կգ քաշային կարգ) դարձել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող առաջնությունում։
Այս ոսկին դարձավ Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը մրցաշարում։ Եզրափակչում Օհանյանը վստահ հաղթանակ տոնեց Վրաստանի ներկայացուցիչ Միխայիլ Գապրինդաշվիլիի նկատմամբ՝ պարտության մատնելով նրան վաղաժամ։ Եզրափակիչին նախորդած հանդիպումներում հայ մարզիկը հաղթեց Ռուսաստանի, Հունաստանի և Մոլդովայի ներկայացուցիչներին։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությունն ավարտեց վեց մեդալով՝ 1 ոսկի, 2 արծաթ և 3 բրոնզ։
Հայաստանի հավաքականի մեդալակիրների ամբողջական ցուցակը՝
Ոսկի
— Մհեր Օհանյան (71 կգ)
Արծաթ
— Արշակ Բեհչյան (64 կգ)
— Սեյրան Սարուխանյան (88 կգ)
Բրոնզ
— Սամվել Քազարյան (79 կգ)
— Էրիկ Սաղաթելյան (98 կգ)
— Արսեն Այրապետյան (+98 կգ)
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Լիմասոլում ավարտվեց նաև մեծահասակների սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նույնպես վեց մեդալ էր նվաճել։
Արդեն վաղը նույն վայրում կմեկնարկի պատանիների մրցաշարը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0