Մերուժան Պալյանը վստահ հաղթանակ տարավ WOW 19 մրցաշարում Իսպանիայում
Ախալքալաքից 21-ամյա հայ մենամարտիկ Մերուժան Պալյանը (4-2) վստահ հաղթանակ է տարել Ֆրենսիս Սիլումսադիսի (1-1) նկատմամբ՝ միաձայն որոշմամբ՝ մայիսի 17-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայացած WOW 19 մրցաշարի ընթացքում։
Մենամարտն անցել է բոլոր երեք ռաունդները, որոնց ընթացքում Պալյանը գերազանց էր թե՛ ստոյկում, թե՛ գետնամարտում։ Նա հաճախ էր Սիլումսադիսին գցում գետնին ու վերահսկում մարտի ընթացքը՝ հստակ ցույց տալով իր առավելությունը։
Պալյանի համար սա առաջին մենամարտն էր Վրաստանի սահմաններից դուրս, և նա հաջողությամբ հաղթահարեց այս նոր մարտահրավերը։
Նշենք, որ վերջերս The Way of Warrior FC կազմակերպության ղեկավարն է դարձել UFC-ի աստղ Իլիա Տոպուրիան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0