Մերաբ Դվալիշվիլին կարող էր մրցել Արման Ծառուկյանի հետ Երևանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի մարտիկ և նախկին թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին կարող էր մասնակցել Երևանում անցկացվող Hype FC մրցաշարին՝ հանդես գալով Արման Ծառուկյանի դեմ որպես պահեստային տարբերակ։
Վրացի մարզիկի խոսքով՝ կազմակերպիչները քննարկել էին նրա թեկնածությունը այն պահին, երբ Արման Ծառուկյանի և Շարա Բուլլետի մենամարտը հայտնվել էր չեղարկման վտանգի տակ։ Մրցաշարին մնացել էր ընդամենը մի քանի օր, և Hype FC-ն արագ կապ է հաստատել Դվալիշվիլիի հետ, ով տվել էր իր համաձայնությունը։
«Ինձ զանգեցին և ասացին, որ Արման Ծառուկյանի մրցակիցը դուրս է եկել մրցաշարից։ Կարծես նա չի կարողացել ժամանել կամ այլ խնդիրներ են առաջացել։ Մրցաշարին մնացել էր երեք կամ հինգ օր։ Սա Հայաստանում էր, գրեփլինգի մենամարտ։ Ինձ հարցրին՝ արդյոք ուզում եմ փոխարինել Շարա Բուլլետին։ Ես դա ընդունեցի որպես մարտահրավեր։ Չկա որևէ հնարավորություն, որ Արմանը ինձ հաղթի։ Կանոններով կարելի էր հաղթել միայն ցավոտ կամ խեղդող հնարքով։ Ես մտածեցի՝ ինչպե՞ս կարող է նա ինձ ֆինիշ անել — դա բացառված է։ Ես համաձայնեցի, բայց հաջորդ օրը քթիս վրա բացված վերք հայտնվեց, և ստիպված եղա հրաժարվել։ Այնուամենայնիվ, ես պատրաստ էի ընդունել այդ գանգստերական մարտահրավերը», — պատմել է Դվալիշվիլին վրացական հեռուստատեսության եթերում։
Արդյունքում Շարա Բուլլետը կարողացավ մասնակցել մրցաշարին, և նրա գրեփլինգի մենամարտը Արման Ծառուկյանի հետ կայացավ։ Hype FC մրցաշարը տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին Երևանում, իսկ երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ Ծառուկյան – Շարա Բուլլետ գրեփլինգի մենամարտը, ավարտվեց ոչ-ոքի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0