Մեննի Փաքիաոն չկարողացավ հաղթել Մարիո Բարիոսին․ մենամարտն ավարտվեց ոչ ոքի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մեննի Փաքիաոն երկարատեւ դադարից հետո վերադարձավ պրոֆեսիոնալ ռինգ եւ մենամարտեց գործող աշխարհի չեմպիոնի՝ մինչև 66,7 կգ քաշային կարգում WBC վարկածով ամերիկացի Մարիո Բարիոսի հետ։
Մենամարտը, որը կայացավ Լաս Վեգասում, տեւեց բոլոր 12 ռաունդները եւ ավարտվեց ոչ ոքի։ Երկու մրցավարները տվեցին հավասար միավորներ՝ 114:114, իսկ երրորդը փոքր առավելություն տվեց Բարիոսին՝ 115:113։ Այսպիսով, գոտին մնաց 30-ամյա ամերիկացուն։
46-ամյա Փաքիաոի համար սա առաջին պաշտոնական մենամարտն էր 2021 թվականի օգոստոսից հետո։ Այժմ նրա ռեկորդը կազմում է 62 հաղթանակ (39 նոկաուտով), 8 պարտություն եւ 3 ոչ ոքի։ Իսկ Բարիոսը պահեց չեմպիոնի տիտղոսը՝ ունենալով 29 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 2 պարտություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0