Մելիքյանն ու Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը իրենց կարծիքն են հայտնել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C2 խմբի մրցակիցների որոշումից հետո։
Մելիքյանը նշել է, որ թիմը դրական է գնահատում վիճակահանության արդյունքները և կենտրոնացած է պատրաստության վրա․
«Գոհ ենք վիճակահանությունից։ Պետք է լավ պատրաստվել, քանի որ այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան։ Մեր խմբում բոլոր թիմերը վտանգավոր են։ Առջևում ունենք ընկերական հանդիպումներ, որոնց պետք է լավ պատրաստվենք։ Ֆուտբոլում ամենակարևորը ինքնավստահությունն է, և մենք դա զգում ենք»։
Իր հերթին Սպերցյանը շեշտել է թիմի տրամադրվածությունն ու մրցաշարում ունեցած հավակնությունները․
«Անհամբերությամբ սպասում ենք պաշտոնական հանդիպումներին։ Մինչ այդ ունենք ընկերական խաղեր, որոնց միջոցով կսկսենք պատրաստվել։ Մեր նպատակն է լավ պատրաստվել և զբաղեցնել առաջին տեղը խմբում։ Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ»։
Հայաստանի հավաքականը հանդես կգա C2 խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Կիպրոսի և Լատվիայի (կամ Ջիբրալթարի) հավաքականների դեմ։
Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերին։ Մարտին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի և ԱՄԷ-ի դեմ, որոնք կդառնան պաշտոնական խաղերին նախապատրաստության առաջին փուլը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0