Մխիթարյանը խաղադաշտում, Տաքեսյանը՝ գոլի հեղինակ, Չանճարևիչի նորամուտը․ հայ ֆուտբոլիստների շաբաթը
Photo by Timothy Rogers/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Sportaran.com-ը մեկնարկում է նոր շաբաթական rubrika, որի շրջանակում մանրամասն կներկայացնենք, թե ինչպես են հանդես եկել հայ ֆուտբոլիստները շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից երկուշաբթի, ինչպես պաշտոնական, այնպես էլ ընկերական հանդիպումներում։
Եվրոպական ֆուտբոլը աստիճանաբար դուրս է գալիս ձմեռային դադարից․ որոշ առաջնություններ արդեն վերսկսվել են, իսկ մյուսներում այս պահին անցկացվում են միայն ընկերական խաղեր։ Մենք հավաքագրել ենք հունվարի 12-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ բոլոր հանդիպումները՝ ընդգրկելով բարձրագույն լիգաները, երիտասարդական մրցաշարերն ու ստորին դիվիզիոնները։
Հարկ է նշել, որ պաշտոնական խաղերում գոլային արդյունավետություն հայ լեգեոներները գրանցել են միայն Հունաստանի Սուպեր Լիգա 2-ում, այն էլ նույն հանդիպման ընթացքում։
Հայ ֆուտբոլիստները անցած շաբաթվա ընթացքում (հունվարի 12–19)
Պաշտոնական հանդիպումներ
Հենրիխ Մխիթարյան (Ինտեր, Սերիա A)
Հայաստանի հավաքականի նախկին ավագը՝ 36-ամյա Հենրիխ Մխիթարյանը, բավական հագեցած շաբաթ է անցկացրել՝ մասնակցելով Սերիա A-ի երկու հանդիպման։ Հունվարի 20-ին Մխիթարյանը պետք է մրցի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայում, իսկ հունվարի 21-ին նա կդառնա 37 տարեկան։
Հունվարի 14 (չորեքշաբթի) — «Ինտեր» – «Լեչչե» (1:0)
• Խաղացել է 72 րոպե
• SofaScore գնահատական՝ 7.2
Հունվարի 17 (շաբաթ) — «Ինտեր» – «Ուդինեզե» (1:0)
• Խաղացել է 77 րոպե
• SofaScore գնահատական՝ 6.7
«Ինտերը» տարել է երկու նվազագույն հաշվով հաղթանակ և շարունակում է գլխավորել Սերիա A-ի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորի առավելությամբ «Միլանի» նկատմամբ։
Գրանտ-Լեոն Ռանոս (Բորուսիա Մյոնխենգլադբախ, Բունդեսլիգա)
22-ամյա Հայաստանի հավաքականի հարձակվողը շաբաթվա ընթացքում ընդգրկվել է երկու հանդիպման հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
Հունվարի 14 — պարտություն «Հոֆենհայմից» (1:5)
Հունվարի 17 — ոչ-ոքի «Համբուրգի» հետ (0:0)
Ռանոսը երկու խաղում էլ մնացել է պահեստայինների նստարանին։ Այդ ընթացքում «Բորուսիայի» երիտասարդական թիմը ընկերական հանդիպումներ է անցկացրել, սակայն Ռանոսը դրանց չի մասնակցել։
Ֆին Գերագուսյան (Սանդերլենդ U21, Պրեմիեր Լիգա 2, Անգլիա)
18-ամյա Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվողը 2026 թվականը սկսել է Անգլիայում։
Պրեմիեր Լիգա 2-ի 11-րդ տուրում՝ «Նյուքասլ» U21-ի դեմ խաղում, Գերագուսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով։
Արթուր Միրանյան (Բնեյ Սախնին, Իսրայելի Պրեմիեր Լիգա)
30-ամյա Հայաստանի հավաքականի հարձակվողը հունվարի 17-ին ամբողջ հանդիպումն անցկացրել է «Մակաբի Նեթանիայի» դեմ։
• Խաղացել է 90 րոպե
• SofaScore գնահատական՝ 6.3
• «Բնեյ Սախնին» հաղթանակ — 2:1
• Թիմը բարձրացել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական
2026 թվականին Միրանյանը մասնակցել է արդեն երեք հանդիպման՝ միայն մեկում փոխարինվելով։
Նարեկ Գրիգորյան (Ֆարուլ Կոնստանցա, Ռումինիայի Սուպերլիգա)
Ձմեռային դադարից հետո առաջին պաշտոնական խաղում «Ֆարուլը» հունվարի 17-ին 1:1 է ավարտել հանդիպումը «Հերմանշտադտի» հետ։
• Խաղացել է 71 րոպե
• SofaScore գնահատական՝ 6.8
• Վիճակագրություն՝ 1 հարված, 1 գոլային փոխանցման հնարավորություն, 5 հաղթած մենամարտ
Կարապետ Տաքեսյան (Էգալեո) և Էդգար Մովսիսյան (Խանիա)
Սուպեր Լիգա 2, Հունաստան
Շաբաթվա միակ պաշտոնական հանդիպումը, որտեղ հայ ֆուտբոլիստները գրանցել են գոլային արդյունավետություն։
Հունվարի 18, 17-րդ տուր
• 19-ամյա Կարապետ Տաքեսյանը խփել է իր կարիերայի առաջին գոլը մեծահասակների մակարդակում
• Էդգար Մովսիսյանը կատարել է գոլային փոխանցում՝ նոր թիմում ընդամենը երկրորդ խաղում
• «Էգալեո» – «Խանիա» — 3:1
Ալբերտ Մնացականյան (Լուֆթետարի, Ալբանիայի Առաջին Դիվիզիոն)
26-ամյա կիսապաշտպանը նորամուտն է նշել իր նոր ակումբում։
18-րդ տուրում՝ «Սկենդերբեուի» դեմ (1:1), Մնացականյանը․
• Խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում
• Մասնակցել է ամբողջ հանդիպմանը
Արայիկ Բալասանով (Մոնոպոլի U19, Պրիմավերա 2 — B խումբ, Իտալիա)
18-ամյա կիսապաշտպանը հունվարի 17-ին խաղացել է «Չեզենա» U19-ի դեմ։
• Խաղացել է 73 րոպե
• Ծանր պարտություն — 0:6
• Բալասանովը մեկնարկային կազմում է արդեն ութերորդ խաղն անընդմեջ
Սոլոմոն Ուդո (Ալ-Արաբի, Սաուդյան Արաբիայի Առաջին Դիվիզիոն)
30-ամյա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կրկին անցկացրել է ամբողջ հանդիպումը։
• Պարտություն «Ալ-Ջանդալից» — 0:1
• SofaScore գնահատական՝ 6.8
• Մրցաշրջանում՝ 15 հանդիպում, բոլորը՝ մեկնարկային կազմում
Ուդոյի թիմը զբաղեցնում է 16-րդ տեղը և գտնվում է դուրս մնալու գոտում։
Միլան Ղարիբյան (Կլերմոն U19, Ֆրանսիա)
17-ամյա հարձակողական կիսապաշտպանը 87 րոպե է խաղացել «Սոշո» U19-ի դեմ հաղթական հանդիպմանը (2:1)։
• «Կլերմոն» U19-ի հինգերորդ անընդմեջ հաղթանակը
• Առաջնության առաջատար՝ 6 միավորի առավելությամբ «Լիոն» U19-ի նկատմամբ
• Ղարիբյանի վիճակագրությունը՝ 13 խաղ, 4 գոլ, 1 գոլային փոխանցում
Արթուր Զախարյան (Ստադ Բրիոշեն, Նասիոնալ, Ֆրանսիա)
28-ամյա կիսապաշտպանը 17-րդ տուրում ամբողջ հանդիպումն անցկացրել է «Քևիլիի» դեմ (0:0)։
• Մրցաշրջանային ցուցանիշներ՝ 16 խաղ, 1 գոլ, 2 գոլային փոխանցում
• Թիմը զբաղեցնում է վերջին տեղը՝ 8 միավորով, բարձրանալուց հետո
Ընկերական հանդիպումներ
Այս շաբաթ տեղի է ունեցել մեծ թվով ընկերական հանդիպումներ, սակայն ոչ բոլոր ակումբներն են հրապարակել կազմերը։ Ներկայացնում ենք ամենանշանակալի խաղերը հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ։
Պավել Գորելով և Տիգրան Ավանեսյան (Օրենբուրգ, Ռուսաստան)
Ուզբեկստանի «Սուրխոն» թիմի դեմ ընկերական խաղում․
• Երկու հայ կիսապաշտպաններն էլ խաղացել են մեկական խաղակես
• «Օրենբուրգը» հաղթել է 4:1
• Պավել Գորելովը դարձել է գոլի հեղինակ
• Տիգրան Ավանեսյանը ներկայումս փորձաշրջանում է
Նաիր Տիկնիզյան (Ցրվենա Զվեզդա, Սերբիա)
Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը «Զալցբուրգի» դեմ (0:2)։
Այս խաղով ավարտվել է «Ցրվենա Զվեզդայի» նախամրցաշրջանային փուլը։ Հունվարի 22-ին բելգրադյան ակումբը Եվրոպա լիգայում կհանդիպի «Մալմյոյին»։
Գեորգի Հարությունյան (Պուշկաշ Ակադեմիա, Հունգարիա)
«Սլովան Լիբերեց» թիմի դեմ ընկերական խաղում․
• Հարությունյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում
• Պարտություն — 0:1
Հունգարիայի առաջնությունը կվերսկսվի հունվարի 24-ին՝ «Պակշի» դեմ խաղով։
Վահան Բիչախչյան (Լեգիա Վարշավա, Լեհաստան)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է երկու ընկերական հանդիպման՝ յուրաքանչյուրը մեկ խաղակես։
• «Սիգմա» — 1:0
• «Պոլիսիա» — 0:0
Հաջորդ ընկերական խաղը նախատեսված է հունվարի 22-ին՝ «Սպարտա Պրահայի» դեմ։ Լեհաստանի առաջնությունը կվերսկսվի մարտի 1-ին։
Վալերի Ցարուկյան (Ախմատ, Ռուսաստան — փորձաշրջան)
24-ամյա հարձակողական կիսապաշտպանը սահմանափակ խաղաժամանակ է ստացել խաղերում՝
• «Նովի Պազար» — 0:1
• ՕՖԿ Բելգրադ — 3:0
Նրա ապագան «Ախմատում» դեռևս անորոշ է։
Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ, Սերբիա)
Հայաստանի հավաքականի դարպասապահը նորամուտն է նշել իր նոր ակումբում։
• Խաղացել է առաջին խաղակեսը «Դինամո Մախաչկալայի» դեմ
• Պարտություն — 0:2
• Բաց է թողել մեկ գոլ՝ 11-մետրանոցից
Շաբաթվա ամփոփում
Շաբաթը հագեցած էր հայ ֆուտբոլիստների համար․ խաղեր Սերիա A-ում, Բունդեսլիգայում, Ֆրանսիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի առաջնություններում, ինչպես նաև երիտասարդական մրցաշարերում ու եվրոպական ստորին դիվիզիոններում։ Մոտ օրերս կվերսկսվեն եվրոպական մրցաշարերն ու ազգային առաջնությունները, ինչը խոստանում է էլ ավելի հետաքրքիր զարգացումներ։
Հետևեք Sportaran.com-ի շաբաթական ամփոփումներին․ մենք շարունակելու ենք ուշադիր հետևել արտերկրում հանդես եկող յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0