Հայկական լիգաների խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսված Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ։ Նույն որոշումը ընդունվել է նաև Առաջին լիգայի 17-րդ տուրի բոլոր խաղերի համար։
Բոլոր թիմերը դաշտ դուրս կգան սև թևկապերով՝ հարգանքի տուրք մատուցելու Սիմոնյանին, ով նշանակալի հետք է թողել հայկական ու խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։
Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0