SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռուսաստան — ԱՄՆ ըմբշամարտի հանդիպում. ինչպես դիտել առցանց


Ռուսաստան — ԱՄՆ ըմբշամարտի հանդիպում. ինչպես դիտել առցանց
Ըմբշամարտ 💬 Comment

Այսօր՝ հուլիսի 21-ին, Բուդապեշտում (Հունգարիա) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Ռուսաստան — ԱՄՆ մենամարտը, որն անցկացվում է PWL 9 (Pound-for-Pound Wrestling League) մրցաշարի շրջանակում։

Հանդիպման շրջանակում նախատեսված է 10 գոտեմարտ՝ 10 քաշային կարգերում։ Հավասար արդյունքի՝ 5:5 դեպքում, կազմակերպիչները կանցկացնեն հավելյալ վճռորոշ գոտեմարտ՝ հաղթողին որոշելու համար։

Առցանց հեռարձակումը՝ պաշտոնական Wrestling.TV կայքում

Նշենք, որ ԱՄՆ հավաքականի կազմում հանդես կգա հայ ըմբիշ Բրյուս Անդոնյանը (70 կգ):

Գոտեմարտերի կազմը՝

  • Մինչև 57 կգ. Մուսա Մեխտիխանով (Ռուսաստան) - Լյուք Լիլլեդալ (ԱՄՆ)

  • Մինչև 61 կգ. Մուսլիմ Մեխտիխանով (Ռուսաստան) - Սեթ Գրոսս (ԱՄՆ)

  • Մինչև 65 կգ. Աբասգաջի Մագոմեդով (Ռուսաստան) - Սիդջեյ Կոմպոսիտո (ԱՄՆ)

  • Մինչև 70 կգ. Սային Կազըրյկ (Ռուսաստան) - Բրյուս Անդոնյան (ԱՄՆ)

  • Մինչև 74 կգ. Մագոմա Դիբիրգաջիև (Ռուսաստան) - Ջոզեֆ Բլեյզ (ԱՄՆ)

  • Մինչև 79 կգ. Մոհմադ Նասիրխաև (Ռուսաստան) - Դիջեյ Համիտի (ԱՄՆ)

  • Մինչև 86 կգ. Ամանուլա Ռասուլով (Ռուսաստան) - Մարկուս Քոուլմեն (ԱՄՆ)

  • Մինչև 92 կգ. Ամանուլա Հաջիմագոմեդով (Ռուսաստան) - Մայք Մաքիավելլո (ԱՄՆ)

  • Մինչև 97 կգ. Կոնստանտին Պշենիչնիկով (Ռուսաստան) - Ջեյ Այելլո (ԱՄՆ)

  • Մինչև 125 կգ. Զելիմխան Խիզրիև (Ռուսաստան) - Տրենթ Հիլջեր (ԱՄՆ)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։