Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի բացման հանդիպումը ավարտվեց Խորվաթիայի և Ֆրանսիայի ոչ-ոքիով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 21-ին Ռիգայում մեկնարկեց ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը՝ ԵՎՐՈ-2026-ը։ A խմբի մրցաշարի բացման խաղում Խորվաթիայի և Ֆրանսիայի հավաքականները խաղացին ոչ-ոքի՝ 2:2։
A խումբ. 1-ին տուր
Խորվաթիա — Ֆրանսիա — 2:2 (1:2)
Գոլեր
Դուժե Կուցուրա (14’, 35’) — Մամադու Տուրե (14’), Ուասսինի Գուիրիո (16’)
Հանդիպումը ստացվեց լարված և պայքարով լի։ Խորվաթները ավելի ակտիվ և վտանգավոր էին՝ գրեթե երկու անգամ ավելի շատ հարվածներ կատարելով մրցակցի դարպասի ուղղությամբ և մշտական ճնշում գործադրելով ֆրանսիացիների տուգանային հրապարակում։ Սակայն հանդիպումը ավելի լավ սկսեց Ֆրանսիայի հավաքականը, որը առաջին խաղակեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը՝ օգտվելով խորվաթների պաշտպանական սխալներից։
Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը անցավ Խորվաթիային։ Թիմը զգալիորեն ավելացրեց ագրեսիվությունը, հաջողությամբ չեզոքացնում էր մրցակցի գրոհների մեծ մասը և ի վերջո կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Դուժե Կուցուրան դարձավ դուբլի հեղինակ՝ իր հավաքականին բերելով կարևոր մեկ միավոր։
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց խորվաթների ավագ Ֆրանկո Ելովչիչը։ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների կարծիքով նա հանդիպման առանցքային խաղացողն էր՝ ցուցադրելով բարձր խաղային ինտելեկտ, փոխանցումների որակ, գնդակով վստահ խաղ, հիանալի դաշտի տեսլական և հուսալի պաշտպանություն։
Հանդիպման արդյունքում երկու հավաքականներն էլ հաստատեցին մրցաշարի «մութ ձիերի» իրենց կարգավիճակը։ Ֆրանսիան վստահ վերահսկում էր գնդակը, սակայն Խորվաթիան իր արդյունքին հասավ նվիրվածության, կազմակերպված պաշտպանության և արագ հակագրոհների շնորհիվ։
Այսօր A խմբում կկայանա նաև տուրի երկրորդ հանդիպումը՝ Լատվիայի և Վրաստանի հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը իր հանդիպումը Ուկրաինայի դեմ կանցկացնի հունվարի 22-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0