«Այաքս» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայում․ հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի հիմնական փուլի երկրորդ խաղային օրը պայքարի մեջ են մտնում անցած տարվա եզրափակչի մասնակիցները՝ «ՊՍԺ»-ն և «Ինտերը»։ Փարիզցիները կընդունեն «Ատալանտային», իսկ միլանցիները արտագնա խաղում կխաղան Ամստերդամի «Այաքսի» դեմ։
Սեզոնի մեկնարկը հեշտ չի անցնում Կրիշտիան Կիվուի թիմի համար․ «Ինտերը» երկու պարտություն է կրել Ա սերիայում՝ «Ուդինեզեից» և «Յուվենտուսից»։ Այսօր ներաձուրիները կփորձեն վերականգնվել եվրագավաթում։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և Մոսկվայի ժամանակով 22:00-ին։
Հայ երկրպագուների հատուկ ուշադրությունը կենտրոնացած կլինի Հենրիխ Մխիթարյանի վրա․ կիսապաշտպանը կընդգրկվի «Ինտերի» մեկնարկային կազմում, ինչպես նաև վերջին խաղում «Յուվենտուսի» դեմ։
Մեկնարկային կազմեր
Ինտեր – Զոմմեր, Դե Վրեյ, Ականջի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելլա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Պաու Էսպոզիտո, Տյուրամ։
Այաքս – Յարոշ, Գաել, Իտակուրա, Բաաս, Վայնդալ, Ռեգեեր, Կլաասեն, Թեյլոր, Էդվարդսեն, Վեգհորստ, Գոդց։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0