SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիա» — «Շիրակ» հանդիպումը դադարեցվել է լույսի անջատման պատճառով


«Արարատ-Արմենիա» — «Շիրակ» հանդիպումը դադարեցվել է լույսի անջատման պատճառով
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արարատ-Արմենիա»–«Շիրակ» հանդիպումը դադարեցվեց 26-րդ րոպեին՝ հաշիվը 0:0, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հանկարծակի էլեկտրականության անջատման հետևանքով։

Լուսավորության բացակայության և տեսանելիության վատթարացման պատճառով գլխավոր մրցավարը ստիպված էր դադարեցնել խաղը։ Երկու թիմերի ֆուտբոլիստները ավելի քան 50 րոպե սպասեցին որոշման, սակայն լուսավորությունը վերականգնել չհաջողվեց։

Խորհրդակցություններից հետո որոշվեց հանդիպման մնացած մասը տեղափոխել վաղը՝ դեկտեմբերի 1-ին։ Խաղը կշարունակվի 27-րդ րոպեից՝ 0:0 հաշվից։

Նշենք, որ «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակի դեպքում թիմը կգնա ձմեռային ընդմիջման՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Սա 2025 թվականի վերջին հանդիպումն է երկու թիմերի համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։