Մարսել Տերտերյանը տոնեց իր երրորդ հաղթանակը MMA-ում (ՎԻԴԵՈ)
28-ամյա հայկական ծագում ունեցող մարտիկ Մարսել Տերտերյանը (3-0) շարունակում է վստահ հանդես գալ պրոֆեսիոնալ MMA-ում։ Կոպենհագենում անցկացված Airtox Dominance FC 3 մրցաշարի ժամանակ նա միաձայն որոշմամբ հաղթեց Հունգարիան ներկայացնող իրանցի մարզիկ Սաիդ Նաջաֆիյանին (0-1):
Տերտերյանը, ով հայտնի բռնցքամարտիկ երկվորյակներ Նիկոլայ և Սեբաստիան Տերտերյանների ավագ եղբայրն է, իր դեբյուտը MMA-ում կատարել է 2024 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր Մարսելն անցկացրել է երեք մենամարտ, որոնցից երկուսում հաղթել է ժամանակից շուտ, իսկ մեկում՝ մրցավարների որոշմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0