Մարկո Սևիլյա Միլդոնյանը տեղափոխվեց «Վեստ Արմենիա»
Հայ-ֆրանսիացի ֆուտբոլիստ Մարկո Սևիլյա Միլդոնյանը, ով հանդես էր գալիս Մարսելի հայկական համայնքի «ՈւԳԱ Արծիվ» ակումբում, տեղափոխվեց «Վեստ Արմենիա»։
Միլդոնյանը 25-ամյա պաշտպան է, Մարսելի «Օլիմպիկի» սան։ Վերջին 4 տարիների ընթացքում նա հանդես էր գալիս «Արծիվի» կազմում՝ Ֆրանսիայի հինգերորդ դիվիզիոնում։
Սևիլյան դարձել է ակումբի երրորդ նորեկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հարձակվող Ջոնել Դեզիրեի և դարպասապահ Մխիթար Ումրեյանի հետո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0