Մարկո Արանաուտովիչը դառնում է Նաիր Տիկնիզյանի թիմակիցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փորձառու ավստրիացի հարձակվող Մարկո Արանաուտովիչը շարունակելու է իր կարիերան սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր սերբական Mozzart Sport-ը։
36-ամյա նախկին «Ինտերի» հարձակվողը լքել է միլանական ակումբը ազատ գործակալի կարգավիճակով և շուտով պայմանագիր կկնքի Սերբիայի չեմպիոնի հետ՝ մեկ տարով։ Սպասվում է, որ գործարքը կկայանա առաջիկայում։
Արանաուտովիչը երկու մրցաշրջան անցկացրել է «Ինտերում»՝ խաղալով կողք կողքի Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այժմ նա միանալու է մեկ այլ հայ ֆուտբոլիստի՝ Նաիր Տիկնիզյանին, ով այս ամառ է տեղափոխվել Բելգրադի ակումբ։
Արանաուտովիչի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդայի» համար հարձակման գծի ուժեղացում է նոր մրցաշրջանից առաջ՝ ներառյալ հնարավոր եվրագավաթային խաղերը։
Սերբիայի առաջնությունը «Ցրվենա Զվեզդայի» համար մեկնարկում է հենց այսօր՝ հուլիսի 19-ին, «Յավորի» դեմ խաղով, իսկ հուլիսի 22-ին չեմպիոնները կմասնակցեն Չեմպիոնների լիգայի որակավորման խաղին՝ մրցելով Գիբրալթարի «Լինքոլնի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0