Մարկ Գևորգյանը մեկնել է «Հանովեր 96»-ի հիմնական թիմի հետ ուսումնամարզական հավաքի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Աջ պաշտպան Մարկ Գևորգյանը միացել է «Հանովեր 96»-ի հիմնական թիմին ձմեռային ուսումնամարզական հավաքի ընթացքում, որը տեղի է ունենում Թուրքիայում։
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Հանովեր 96» U23 թիմում Ռեգիոնալլիգայում՝ մասնակցելով 17 հանդիպման և կատարելով մեկ գոլային փոխանցում։
«Հանովեր 96»-ի հիմնական թիմն արդեն ընկերական հանդիպում է անցկացրել Բելեկում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Այդ խաղում Գևորգյանը չի մասնակցել, սակայն ուրբաթ օրը նախատեսված են միանգամից երկու ստուգողական հանդիպումներ, որոնցում հայկական պաշտպանի խաղադաշտ դուրս գալու հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է։
Նշենք, որ հիմնական թիմի հետ ձմեռային հավաքին մեկնել են նաև U23 կազմից երեք ֆուտբոլիստ և մեկ խաղացող U19 թիմից։
Ներկայումս «Հանովեր 96»-ը զբաղեցնում է 5-րդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում և շարունակում է պայքարը Գերմանիայի բարձրագույն դիվիզիոն դուրս գալու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0