SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովեր 96»-ի հիմնական կազմում (ՎԻԴԵՈ)


Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովեր 96»-ի հիմնական կազմում (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ 💬 Comment

20-ամյա հայ ֆուտբոլիստ Մարկ Գևորգյանը այսօր ամբողջական հանդիպում է անցկացրել «Հանովեր 96»-ի հիմնական թիմի կազմում։ Պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել աջ եզրային պաշտպանի դիրքում՝ երեք կենտրոնական պաշտպաններով խաղային սխեմայում և հնարավորություն ստացել իրեն դրսևորելու ակումբի ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացված ընկերական խաղում։

Գևորգյանը ակտիվորեն միացել է գրոհներին և երկրորդ խաղակեսում երկու անգամ մոտ է եղել արդյունավետ գործողության։ Մեկ դրվագում նա վտանգավոր հարված է կատարել դարպասին՝ անհատական անցումից հետո, իսկ մյուսում հաջողությամբ խլել է գնդակը և փորձել փոխանցում կատարել տուգանային հրապարակ, սակայն մրցակցի դարպասապահը կարողացել է միջամտել։

Ընդհանուր առմամբ Մարկը անցկացրել է որակյալ հանդիպում․ պաշտպանությունում երբեմն թույլ է տվել սխալներ, սակայն մշտապես աջակցել է հարձակմանը և գործել համարձակ ու ակտիվ։

ՎԻԴԵՈ․

Այս հանդիպումը դարձավ Գևորգյանի նորամուտը «Հանովեր 96»-ի հիմնական թիմում։ Ընթացիկ մրցաշրջանը նա սկսել էր U23 թիմում, որը հանդես է գալիս Ռեգիոնալլիգայում, որտեղ 17 խաղում աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ։

Նշենք, որ հունվարի 9-ին Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանովեր 96»-ը Բելեկում (Թուրքիա) անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրել է երկու ընկերական հանդիպում․ առավոտյան հաղթել է «Դույսբուրգին» (2:0), իսկ ցերեկը՝ «Մանգեյմին» (1:0)։ Մարկ Գևորգյանը մասնակցել է երկրորդ հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը հավաքին մեկնել է հիմնական թիմի հետ միասին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։