Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց Տաշքենդում կայացած Աշխարհի գավաթի փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
18-ամյա հայ մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը նվաճեց ոսկե մեդալ սպորտային մարմնամարզության «World Challenge Cup 2025» շարքի Տաշքենդում անցկացվող Աշխարհի գավաթի փուլում։ Նա լավագույնն էր նժույգի վարժության մեջ՝ ստանալով 14.500 միավոր:
Արծաթե մեդալը բաժին հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռավշան Կամիլջանովին (14.350), իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Իգոր Դիշչուկին (13.400):
Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ նվաճեց Արմեն Պետրոսյանը։ Նա երրորդն էր ազատ վարժությունների եզրափակչում՝ 13.650 միավորով։ Այս վարժությունում հաղթեց ուզբեկ Աբդուլազիզ Միրվալիևը (13.900), իսկ երկրորդ տեղը գրավեց նրա հայրենակից Հումոյուն Իսլոմովը (13.700):
Հիշեցնենք, որ Մամիկոն Խաչատրյանը մասնակցել էր Մեծահասակների Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը, որտեղ դարձել էր փոխչեմպիոն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0