SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մալխաս Ամոյանը դուրս է գալիս հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ


Մալխաս Ամոյանը դուրս է գալիս հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Ըմբշամարտ 💬 Comment

Այսօր ՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ էին դուրս եկել մինչև 55, 77, 82 և 130 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում Եվրոպայի քառակի չեմպիոնը հաղթել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յըլմազին: Թուրքի հետ մենամարտից առաջ Մալխասը հասցրել էր հաղթել ամերիկացի մարզիկ Քամալ Բեյ եւ Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկին:

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ասիայի արծաթե մեդալակիր և աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին:

Հայաստանի հավաքականի մյուս մասնակիցները, ցավոք, չհասան 1/2 եզրափակիչ փուլ: Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) 1/8 եզրափակչում զիջել Է Բելառուսի ներկայացուցչին, Սամվել Գրիգորյանը (82 կգ) 1/16 եզրափակչում զիջել Է Ռուսաստանի ներկայացուցչին, իսկ Մանվել Խաչատրյանը 1/8 եզրափակչում զիջել է թուրքին: Ռազմիկն ու Մանվելն առայժմ սփոփիչ բլոկում հայտնվելու շանսեր ունեն ։  Նրանց մրցակիցները դուրս եկան կիսաեզրափակիչ։

Մալխաս Ամոյանի այսօրվա մենամարտերը:
1/16. Մալխաս Ամոյան (Հայաստան) - Քամալ Բեյ (ԱՄՆ) ՝ 2:1
Մալխաս Ամոյան (Հայաստան) - Մատեուշ Բերնատեկ (Լեհաստան) ՝ 10։0
1/4. Մալխաս Ամոյան (Հայաստան) - Ահմեթ Յըլմազ (Թուրքիա) ՝ 3:1


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։