SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մալխաս Ամոյանը ընդգրկվել է 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի խորհրդանշական հավաքականում


Մալխաս Ամոյանը ընդգրկվել է 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի խորհրդանշական հավաքականում
Ըմբշամարտ 💬 Comment

Հայաստանի ըմբիշ Մալխաս Ամոյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) ընդգրկվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի խորհրդանշական հավաքականում։ Քվեարկությունն անցկացվել է United World Wrestling (UWW) կազմակերպության պաշտոնական էջի հետևորդների շրջանում՝ 2025 թվականի աշխարհի առաջնությունից առաջ։

77 կգ քաշային կարգում Ամոյանի հետ թիմում տեղ գտնելու համար պայքարում էին Նաո Կուսակա (Ճապոնիա), Արամ Վարդանյան (Ուզբեկստան) և Քամալ Բեյ (ԱՄՆ)։ Ամոյանը հաղթահարեց մրցակիցներին և իր տեղը գրավեց «երազանքների թիմում»։

97 կգ քաշային կարգում ներկայացված էին երկու հայ ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը։ Նրանց հետ միասին քվեարկությանը մասնակցում էին նաև բուլղարացի Կիրիլ Միլովն ու օլիմպիական չեմպիոն Մոհամադհադի Սարավին Իրանից։ Հաղթող ճանաչվեց Սարավին։

Ինչ վերաբերում է ազատ ոճի ըմբշամարտին, ապա Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) նույնպես առաջադրվել էին, սակայն զիջեցին ռուս ըմբիշներ Զաուր Ուգուևին և Դավիթ Բաևին։

Տեսնենք՝ որքանով խորհրդանշական այս կազմերը կհամընկնեն իրականությանը։ Ամեն ինչ կպարզվի սեպտեմբերին Օսլոյում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ։

Խորհրդանշական հավաքական — ազատ ոճ (Freestyle)
57 կգ — Սպենսեր Լի (ԱՄՆ)
61 կգ — Զաուր Ուգուև (Ռուսաստան / UWW)
65 կգ — Ռահման Ամուզադհալիլի (Իրան)
70 կգ — Դավիթ Բաև (Ռուսաստան / UWW)
74 կգ — Զաուրբեկ Սիդակով (Ռուսաստան / UWW)
79 կգ — Մոհամադ Նոխոդի Լարիմի (Իրան)
86 կգ — Քամրան Գասեմփուր (Իրան)
92 կգ — Դաուրեն Կուրուգլիև (Հունաստան)
97 կգ — Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան / UWW)
125 կգ — Ամիր Զարե (Իրան)

Խորհրդանշական հավաքական — հունահռոմեական ոճ (Greco-Roman)
55 կգ — Պոյա Դադ Մարզ (Իրան)
60 կգ — Նիհատ Մամմադլի (Ադրբեջան)
63 կգ — Քերեմ Քամալ (Թուրքիա)
67 կգ — Սաիդ Էսմաիլի (Իրան)
72 կգ — Սեյեդ Սուրաբի (Իրան)
77 կգ — Մալխաս Ամոյան (Հայաստան)
82 կգ — Գուրբան Գուրբանով (Ադրբեջան)
87 կգ — Սեմյոն Նովիկով (Բուլղարիա)
97 կգ — Մոհամադհադի Սարավի (Իրան)
130 կգ — Ամին Միրզազադե (Իրան)

wrestling dream team 2025


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։