Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում, որը անցկացվում էր Բրատիսլավայում։
26-ամյա ըմբիշը եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիդզեին և չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
«Եզդիական առյուծը» այժմ ունի չորս ոսկե և մեկ արծաթե մեդալ մայրցամաքային առաջնություններից։ Հատկանշական է, որ Ամոյանը անընդմեջ վերջին հինգ Եվրոպայի առաջնություններում հասել է եզրափակիչ։
Մալխաս Ամոյանի արդյունքները՝ Եվրոպայի առաջնություն 2025.
1/8 եզրափակիչ․ Մալխաս Ամոյան (Հայաստան) - Մատեուշ Բերնատեկ (Լեհաստան) 9:0։
1/4 եզրափակիչ․ Մալխաս Ամոյան (Հայաստան) - Ալեքսանդրու Սոլովեյ (Մոլդովա) 7:2։
1/2 եզրափակիչ․ Մալխաս Ամոյան (Հայաստան) - Հայկ Մնացականյան (Բուլղարիա) 5:1։
Եզրափակիչ․ Մալխաս Ամոյան (Հայաստան) - Ռամազ Զոիդզե (Վրաստան) 3:1։
77 կգ քաշային կարգի պատվո հարթակ.
-
Մալխաս Ամոյան (Հայաստան)
-
Ռամազ Զոիդզե (Վրաստան)
-
Ահմեթ Յըլմազ (Թուրքիա) և Ալեքսանդրու Սոլովեյ (Մոլդովա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0