Մաքսիմ Պալիենկոն լքել է «Ուրարտուն»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարեց ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ պայմանագրի լուծարման մասին՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա կիսապաշտպանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2025 թվականի ձմռանը և կես տարվա ընթացքում անցկացրել էր 15 հանդիպում՝ աչքի ընկնելով երկու գոլային փոխանցմամբ։
2025/26 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Պալիենկոն խաղադաշտ դուրս եկավ միայն ԲԿՄԱ-ի հետ հանդիպման վերջնամասում, որը ավարտվեց 1:1 հաշվով։ Այդ հանդիպումը դարձավ նրա վերջինը Երևանի ակումբի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0