Մայք Գևորգյանը տեղափոխվեց «Ունտերհախինգ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա կիսապաշտպան Մայքը տեղափոխվեց Մյունխենի «Մյունխեն 1860» ակումբի երկրորդ թիմից, որը հանդես է գալիս Բավարիայի ռեգիոնալ լիգայում (չորրորդ ուժեղագույն լիգա):
Անցած մրցաշրջանում Գևորգյանը անցկացրել է 28 հանդիպում՝ խփելով ութ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Նա նաև երկու անգամ հանդես է եկել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմի կազմում Երրորդ Բունդեսլիգայի խաղերում։ Հունիսի սկզբին նա նորամուտով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական հավաքականում Կիպրոսի դեմ ընկերական խաղում՝ իր եղբոր՝ Մարկի հետ միասին։
«Ուրախ եմ դառնալ «Ունտերհախինգի» մասը։ Սա հետաքրքիր մարտահրավեր է, որի վրա ես լիովին կենտրոնացած եմ։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ թիմի հաջողության մեջ», – ասել է Մայք Գևորգյանը:
Ակումբի սպորտային տնօրեն Մարկուս Շվաբլն էլ բարձր գնահատեց նորեկին.
«Մայքի հետ մենք ձեռք բերեցինք հիանալի պատրաստված ֆուտբոլիստ։ Նրա 14 արդյունավետ գործողությունները նախորդ մրցաշրջանում վկայում են դրա մասին։ Բացի այդ, նա արդեն փորձ ունի պրոֆեսիոնալ մակարդակով։ Ուրախ ենք, որ կարողացանք համոզել նրան միանալ մեր թիմին»։
«Ունտերհախինգը» ուժեղ թիմ է Ռեգիոնալ լիգայի համար. վերջին երկու մրցաշրջանները նրանք անցկացրել են Երրորդ լիգայում և նպատակ ունեն վերադարձ կատարել։
Իսկ Մայք Գևորգյանը քայլ առ քայլ առաջ է գնում Գերմանիայի բարդ ֆուտբոլային համակարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0