Մայք Գևորգյանը առաջադրվել է Բավարիայի Ռեգիոնալլիգայի մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Մայք Գևորգյանը առաջադրվել է Բավարիայի Ռեգիոնալլիգայի մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու համար։
20-ամյա ֆուտբոլիստը վստահ մրցաշրջան է անցկացնում «Ունտերհախինգի» կազմում։ Ընթացիկ առաջնությունում Գևորգյանը մասնակցել է 18 հանդիպման, որոնց բոլորում դուրս է եկել մեկնարկային կազմում, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի առաջին հատվածի ավարտից հետո նրա թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Միջազգային մակարդակում Մայք Գևորգյանն արդեն հանդես գալու փորձ ունի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որի կազմում անցկացրել է 2 հանդիպում։
Հայ կիսապաշտպանին կարելի է քվեարկել՝ թողնելով մեկնաբանություն Instagram-ում համապատասխան հրապարակման տակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0