Դահուկորդուհի Վարվառա Պրոխորովան պատրաստվում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում
Ռուս դահուկորդ և լեռնադահուկորդ Վարվառա Պրոխորովան կարող է փոխել իր քաղաքացիությունը և սկսել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, հաղորդում է Metaratings.ru-ն։
Պարբերականի տվյալներով՝ մարզուհու քաղաքացիությունը փոխելու գործընթացը գտնվում է առաջադեմ փուլում։
Պրոխորովան բազմիցս մասնակցել է դահուկագլորների աշխարհի առաջնություններին և գավաթի խաղարկություններին, ինչպես նաև FIS միջազգային մրցումներին։ 2015 թվականից նա ընդգրկված է Ռուսաստանի Զինված ուժերի ՑՍԿԱ մարզական ընկերությունում լեռնադահուկասպորտի գծով և ունի պրապորշչիկի զինվորական կոչում։
Լեռնադահուկասպորտը առաջին անգամ կներառվի 2026 թվականի Իտալիայի ձմեռային Օլիմպիական խաղերում։ Այս մարզաձևում ռուս մարզիկները ստացել են ընտրական փուլին մասնակցելու հնարավորություն՝ չեզոք կարգավիճակով։ Սակայն 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՑՍԿԱ-ի և Դինամո-ի մարզական ընկերությունների անդամները, չեն թույլատրվել մասնակցել մրցումներին։
Աղբյուր՝ Metaratings.ru
Կարդացեք նաև։
Ջրացատկորդ Ալեքսանդրա Բիբիկինան առաջին անգամ հանդես եկավ Հայաստանի հավաքականի կազմում
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0